ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Շարունակվում է երկրապահ կամավորականների հոսքն առաջնագիծ. ԵԿՄ

Շարունակվում է երկրապահ կամավորականների հոսքն առաջնագիծ. ԵԿՄ
10.04.2016 | 15:09

«Ապրիլի 1-2-ի ադրբեջանական սադրանքից հետո ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի հետ առաջնագիծ մեկնեցին հազարավոր երկրապահներ: Թեպետ միջազգային հանրությունը խաղաղարար ջանքեր է թափում, բայց նենգաբարո ադրբեջանցին չի կամենում խաղաղության կամ գոնե հրադադարի պայմանագիր ստորագրել: Ադրբեջանական կողմը արցախաադրբեջանական սահմանագծին տեխնիկայի կուտակումներ է անում: Եվ, բնականաբար, հայկական կողմն էլ, խաղաղություն ես ուզում` պատրաստ եղիր պատերազմին սկզբունքով, պատրաստ է` և զինտեխնիկայով, և մարդուժով, և հատկապես քաջարի ոգով: Շարունակվում է կամավորականների ցուցակագրումը ԵԿՄ-ում: Շարունակվում է նաև երկրապահ կամավորականների հոսքն առաջնագիծ: Երկրապահների հերթական խումբն այսօր ուղևորվեց Արցախ»,-ասվում է ԵԿՄ հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 2454

Մեկնաբանություններ